▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս արագ և առողջ նիհարել՝ ուտելով քաղցրավենիք և երեկոյան ուշ ժամերի. դիետոլոգ Գայանե Շախատունու խորհուրդները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն կանայք և աղջիկներն, ովքեր ցանկանում են նիհարել, շատ հաճախ թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք ոչ միայն վնասում են առողջությանը,  այլ նաև հակառակ էֆեկտ են տալիս: Շատերը սկսում են թերի և ոչ ճիշտ սնվել՝ այդ կերպ սովի ու սթրեսի մատնելով օրգանիզմը: Asekose.am-ը զրուցել է E.C.O. գրուպի հիմնադիր, տնօրեն, դիետոլոգ Գայանե Շախատունու հետ՝ ճշտելու, թե ինչպե՞ս է պետք ազատվել ավելորդ կիլոգրամներից`չվնասելով օրգանիզմը:

Գայանե շատ կանանց համար ստեղծել եք միջոց, որն օգնում է միաժամանակ չզգալով քաղցած լինելու զգացումն՝ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Շատերի համար անհավանական է դա, կարո՞ղ եք մի փոքր բացել փակագծերն ու ասել, թե ինչպե ՞ս է դա արվում:

Իրականում ամեն բան ավելի պարզ է, քան թվում է, պարզապես ինչպես ցանկացած հարցում, այնպես էլ մեր գործում, բոլոր բանալիներն ու գաղտնիքները կայանում են համատեղ համագործակցության ու անհատական մոտեցման մեջ: Այս ամենի հիմքում ընկած է օրվա ռացիոնի ճշգրիտ դասակարգումը,  սննդային որակների բաշխումն ըստ քանակների և ժամերի՝ հաշվի առնելով օրգանիզմի անհատական տեսակը: Մեր նպատակնե է օրգանիզմին ստիպել ծախսել սեփական էներգետիկ պաշարները, այլ կերպ ասած ճարպը, միայն սննդի էներգետիկ սահմանափակմամբ՝ չզկելով օրգանիզմը որևէ հիմնական կոմպոնենտից:

Հետաքրքիր է` ինչպե ՞ս եղավ մտահղացումը, ինչպե՞ս որոշեցիք ստեղծել  նմանատիպ կազմակերպություն:

Սա ամենապրակտիկ և էֆեկտիվ տարբերակն է. մարդը ստանում է իր օրվա սնունդը՝ հագեցած բացարձակապես բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչներով, ներառյալ քաղցրավենիք (խմորեղեն, կոնֆետներ, մրգեր, չրեղեն) , առանց դիետոլոգի այցելության, խնայելով ժամանակ: Մենք կկազմակերպենք ամեն բան, իսկ մեր հաճախորդին կմնա միայն վայելել համեղ սնունդ և նիհարել:

Շատերին է հետաքրքրում` արդյո՞ք E.C.O. սնունդով նիհարելն անհատական մոտեցում է պահանջում:

Այո, անպայման: Նախ հաշվարկվում է հաճախորդին ИМТ (индекс массы тела), հասկանալու համար, թե ինչ չափանիշներ պետք է պահպանել աշխատանքի ժամանակ, ապա նկատի առնել ներկա կամ անցյալ պաթոլոգիաները, դեղորայքի ընդունումը, ինչպես նաև հաճախորդի անհատական ցանկությունները և սննդային ալերգիաները:

Տեղյակ եմ, որ Ձեր պայուսակներն իրենց մեջ ներառում են օրական  8-անգամյա սնունդ: Փաստորեն կարելի՞ է նիհարել նաև ուտելով ժամը 6-ից և 7-ից հետո:

Մեր պայուսակները պարունակոմ են 5-6 անգամյա սնունդ՝ դեսերտ , շիլաներ, բանջարեղենային աղցաններ, ծովամթերք, մսամթերք, կաթնամթերք: Բոլոր ճաշատեսակները պատրաստվում են վերապատրաստոմ անցած խոհարարի և տեխնոլոգի կողմից և յուրահատուկ բաղադրատոմսերով: Օրգանիզմը հագեցվում է բացարձակապես բոլոր վիտամիններով, միկրոէլեմենտներով: Սնվում ենք նաև երեկոյան, իհարկե, համեմատաբար թեթև:

Ո՞րն է նվազագույն և առավելագույն ցուցանիշը, որ հանդիպել եք մեկ ամսվա ընթացքում Ձեզ հետ աշխատող  կանանց մոտ :

5-12 կգ, սակայն այս հարցը նույնպես անհատական է: Եթե քաշը գերազանցում է 100կգ-ը, ապա քաշի անկման թույլատրելի քանակն ավելի շատ է և ավելի արագ է սկսում գործընթացը, ու տվյալ դեպքում կնիհարեք 8-10 կգ մեկ ամսում: Իսկ 60—65 կգ քաշի դեպքում՝ 3-5 կգ: Սրանք մոտավոր և ոչ ճշգրիտ տվյալներ են:

Տեղյակ ենք նաև, որ աշխատում եք շատ հայտնիների հետ, արդյո՞ք նրանց մոտ բարդույթներ չեն առաջանում՝ խոսելու, առավել ևս լուսանկարներ տրամադրելու հարցում, քանի որ ամեն դեպքում սա կանանց մոտ բավականին ցավոտ թեմա է:

Նշեմ, որ աշխատանքի արդյունքում հաճախորդն ու դիետոլոգը մշտական կապի մեջ են լինում, որը վերածվում է հոգեկից երկու հոգու հարաբերության: Երկուսի գերխնդիրը դառնում է նույնը: Իմ բոլոր հաճախորդների հետ միասին անցնում ենք բարդ ճանապարհ, որը երկուսով ավելի հեշտ է դառնում, հաղթահարում ենք բարդույթներ և հասնում երազանքի մարմնին: Այո, աշխատում եմ հայտնի մարդկանց հետ նույնպես, որոնց հետ նույնպես հասնում ենք լավագույն արդյունքների, ուստի նրանք , ինչպես իմ հաճախորդների մեծամասնությունը, չեն զլանում կիսվել իրենց արդյունքներով: Մեր հաջողությունները դառնում են խթան , մոտիվացիա բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն խնդիր և ցանկություն միանալու մեր թիմին: Նիհարել առանց տանջանքի, ինքնազրկումների, ունենալ ռեալ արդյունք, առողջ և գեղեցիկ մարմին:

Մայիսի 5-ին լինելու է E.C.O. գրուպի  միջոցառումը, որի ժամանակ ներկա կգտնվեն այն բոլոր կանայք ու աղջիկներն ովքեր օգտվել են ձեր ծառայություններից և հասել զգալի արդյունքներիՀետաքրքիր է, ո ՞րն է երեկոյի խորհուրդը:

Այո, մայիսի 6-ին կկայանա իմ ընկերության շնորհանդեսը: Կլինեն, ոչ միայն իմ հաճախորդները, ովքեր նախկինում ավել քաշ են ունեցել և կորցրել են 10-20 և ավել կիլոգրամներ, որոնց մեջ կան նաև հանրահայտ մարդիկ: Ներկա կլինեն նաև իմ ընկերները, կոլեգաները, ինչպես նաև բոլոր ցանկացողները: Սիրով կներկայացնեմ իմ ընկերությունը, մեր հաջողությունները կցուցադրենք, մեր պայուսակները նույնպես:Նախատեսում ենք անակնկալներ, խաղարկություն, հատուկ իմ կողմից նվերներ: Համեցե՛ք համտեսելու նաև չգիրացնող ֆիտնես խմորեղեններ: Երեկոյի խորհուրդը հենց շնորհանդեսն է ընկերության, գովքն այն բանի, որ կարելի է ընդունել սնունդ և ոչ միայն նիհարել, այլ նաև չգիրանալ…

Ես սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին, մեծ սիրով սպասում եմ: Իմ երազանքն է տեսնել բոլորին գեղեցիկ և առողջ:

Հեղինակ՝ Ա. Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее