«Իմ քայլը» ակցիայի մասնակիցները, երթով շարժվելով Հանրային ռադիոյի շենքից, փակեցին Կրկեսի խաչմերուկը՝ երթևեկությունը կաթվածահար անելով:
Վարորդներն ազդանշանի միջոցով իրենց բողոքն էին արտահայտում փողոցը փակելու համար: Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը փակելուց հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին իրենց երթը դեպի Մաշտոցի պողոտա:


