▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչով ենք տարբերվում գյոռմամիշ օլիգարխներից, որոնք սարերի գլխին դղյակներ են սարքում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման և մեկնաբանության: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասան Սերգեյ Դանիելյանը իր էջում գրել է.

«Երբ Վրացին ուրախանում է Թբիլիսոբայի ժամանակ, ես դա հասկանում էմ: Որովհետև Վրաստանի գրեթե բոլոր երկրորդական քաղաքները բարեկարգված են և գեղեցիկ: Գնացեք Բոռժոմ, Բաթում,… էլ որ մերը ասեմ: Բայց մեր անմեղսունակ ուրախությունը չեմ հասկանում: Ինչների՞ս համար ենք ուրախանում: Մեր բոմժացաց երկրորդ քաղաքների՞, թե Հյուսիսային պողոտայում ֆռֆռացող թանգ մեքենաների պոռճերի համար: Թե Ալավերդիում թասի մեջ, տան պայմաններում ծննդաբերող կանաց համա՞ր:

Հետո ել ասում ենք, որ աղքատ երկրում հարուստ լինելը անբարոյական է, որ հարուստները պիտի համեստ լինեն և ցույց չտան հայրենակցին իր շվայտ կյանքը: Ինչով ենք մենք տարբերվում այդ գյոռմամիշ օլիգարխներից, որոնք համատարած աղքատության մեջ սարերի գլխին դղյակներ են սարքում: ՈՉՆՉՈՎ: Մենք մեր համատարած լյումպենացմանը արժանի ենք՝ Որովհետև չենք տեսնում մեր քթերից այն կողմ և համընդհանուր ցավ չենք ապրում: Լավ, պաշտոնյանները Ինֆուզորիա-բոթասներ են… Բա մե՞նք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее