Aysor.am-ը գրում է. Արամ MP3-ի, Գարիկի, Վաչեի, Արմուշի, Տիկոյի ու մյուսների կողքին գրեթե հավասար պայմաններում հայտնվեցին երիտասարդ «վիտամինցիները»: Վերջին շրջանում ակումբի հիմնական կազմը զբաղված է մի շարք նախագծերում՝ սիթքոմներ, գեղարվեստական ֆիլմեր… Կայքը «նորաբնակ վիտամինցի» Մհեր Մխիթարյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ զբաղվածություն ունեն այսօր իրենք:
«Ինչպես այն ժամանակ՝ «Վիտամին» ակումբին զուգահեռ, այնպես էլ այժմ, մենք՝ ես, Բոնին, Գոռը, Վանը, Գրիգը և մեզ միացած Նարեկն ու Մոսը, զբաղվում ենք մեր՝ «Stand Up Yerevan» նախագծով: Արդեն մեկ տարի է, որ այդ ժանրում ենք հանդես գալիս»,-նշել է մեր զրուցակիցը: Այն հարցին, թե արդյոք տղաները չեն ցանկանում շատերի պես իրենց նախագիծը ակումբային բեմից տեղափոխել հեռուստաեթեր, պատասխանել է.
«Ճիշտ է, որպես առանձին նախագիծ «Stand Up Yerevan»-ը դեռ հեռուստաեթերում չկա, բայց համագործակցում ենք տարբեր հաղորդաշարերի հետ, որոնցից է «Arm News» և «Panarmenian TV»-ով հեռարձակվող «Ուշ Երեկոյան Արա Ղազարյանի հետ» ծրագիրը: Այդտեղ Գոռը հանդես է գալիս նաև որպես համահաղորդավար: Ասեմ, որ հանդես կգանք նաև ATV հեռուստաընկերության ամանորյա ծրագրում: Ի դեպ, մեր տղաներից Վանն ու Գրիգն էլ հանդիսանում են «Քարե Դարդ» սիթքոմի սցենարիստները»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում