▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչով էին զբաղվում աշխարհահռչակ աստղերը մինչև հայտնի դառնալը

Past.am-ը գրում է.

Աշխարհահռչակ որոշ աստղեր հայտնի են դարձել իրենց ընտանիքների շնորհիվ, սակայն նրանցից շատերն էլ մինչև աստղային հաջողությունների հասնելը ստիպված են եղել բոլորովին այլ ճանապարհ անցնել։

Նիկոլ Քիդման։ Նիկոլ Քիդմանը հայտնի կինոաստղ դառնալուց առաջ պրոֆեսիոնալ մերսող էր, ինչից, ամենայն հավանականությամբ, այժմ միայն նրա ամուսինն է օգտվում։

 

 

 

 

 

 

 

 

 

Ջորջ Քլունի։ Ջորջ Քլունին փորձում էր պրոֆեսիոնալ բեյսբոլով զբաղվել 1977թ․ին՝ խաղալով «Cincinnati Reds» թիմում, սակայն նրան չի հաջողվել հաջողության հասնել այստեղ, փոխարենը նա այժմ միլիարդատեր հաջողակ կինոաստղ է։

 

 

 

 

 

 

 

Հարիսոն Ֆորդ։ Մինչև Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը դառնալը Հարիսոն Ֆորդն ատաղձագործությամբ էր զբաղվում։ Նա սկսեց դրանով զբաղվել Լոս Անջելոսում 60-ականներին, մինչև որ հասավ Հոլիվուդ՝ դառնալով համաշխարհային կինոարտադրության կարևորագույն դեմքերից մեկը։

 

 

 

 

 

 

 

Ջերարդ Բաթլեր։ Մինչ Ջերարդ Բաթլերը կառաջնորդեր 300 սպարտացիներին, նա իրավաբանի որակավորում էր ստացել ու աշխատանքի անցել ընկերություններից մեկում։ Ցավոք կամ միգուցե բարեբախտաբար, կարճ ժամանակ անց նրան հեռացրեցին աշխատանքից, ու դատական համակարգում կարիերայի նրա երազանքն այլևս չիրականացավ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սիլվեստր Ստալոնե։ Մինչև հայտնի դառնալը Սիլվեստր Ստալոնեն առյուծների վանդակներ էր մաքրում։

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее