▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ է զբաղվում «Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի Մելինե Գալոյանը

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Հայաստանի ձայնը 3» նախագծի մասնակից Մելինե Գալոյանը, ով Հայկոյի թիմից էր: Երիտասարդ երգչուհին, ով կարողացավ նախագծում հասնել մինչեւ եզրափակիչ, այսօր պատմեց «Հայաստանի ձայնը 3»-ի, առաջիկա աշխատանքների եւ իր ընտանիքի մասին:

Մելինե, «Հայաստանի ձայնը 3» նախագծում դուք ամենասիրված մասնակիցներից էիք,մինչ այս նախագիծ գալը թերեւս մասնակիցները մեծ հույսեր ու սպասումներ ունեն,հետաքրքիր է՝ Ձեր սպասումները եւ հույսերը որքանո՞վ են արդարացվել:

-Կարծում եմ, յուրաքանչյուր նախագծում կարեւորը հենց մասնակցությունն է, որից շատ բան կարող ես քաղել: Ի սկզբանե իմ նպատակն էր հասնել եզրափակիչ փուլ, ուր եւ հասա ի ուրախություն ինձ:

Դուք Հայկոյի թիմից էիք, հիմա կապ ունե՞ք Ձեր մարզչի հետ:

- Իհարկե, անկասկած:

Կա՞ որեւէ խորհուրդ կամ կոչ, որ ստացել եք նախագծի ընթացքում եւ որով փորձում եքառաջնորդվել: Նշեք նաեւ, թե ում կողմից, եթե կա այդպիսին:

- Իմ սիրելի մարզիչը՝ Հայկոն, իմ ամեն ելույթից առաջ ինձ ասում էր՝ «Հավատա ուժերիդ ու պայքարիր մինչեւ վերջ»: Սրանք խոսքեր էին, որոնք ինձ պետք եկան ոչ միայն նախագծի շրջանակներում, այլեւ մինչ օրս:

 

 

Օրեր առաջ նախագծի մասնակիցներով հետաքրքիր համերգով ներկայացաք, մի փոքրկպատմե՞ք այդ մասին, եւ արդյոք նմանատիպ համերգները շարունակություն կունենան:

-Այո, օգոստոսի 29-ին «Ջազզվեում» «Հայաստանի ձայնը 3»-ի մասնակիցներով հիանալի համերգ ունեցանք: Բոլորս իսկապես արժանապատիվ ելույթ ունեցանք: Նախագծից հետո առաջին անգամ էի բենդի հետ երգում, շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այդ համերգին, հույս ունեմ, որ նմանատիպ համերգները շարունակական կլինեն:

Հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր եք այս պահին կատարում երգարվեստում, նաեւ ի՞նչնպատակներ ունեք այդ քայլերն էլ ավելի ակտիվացնելու համար:

- Այս պահին ստեղծագործական պրոցեսի մեջ ենք Հայկոյի հետ, բայց առայժմ չեմ ուզում փակագծերը բաց անել: Հուսով եմ, որ այն, ինչ պատրաստում ենք, հանդիսատեսի հավանությանը կարժանանա:

 

 

 

Մելինե, մեր հայկական երգարվեստում կա՞ մեկն ում կատարած աշխատանքը Ձեզ համարօրինակ է, գուցե կա՞ մեկն ում հետ երազում եք զուգերգ ունենալ:

- Ինձ համար քույրիկիս՝ օպերային երգչուհի Մանե Գալոյանի կատարած աշխատանքը ամենամեծ օրինակն է, չնայած մենք տարբեր ոճերում ենք հանդես գալիս: Քույրս վերջերս վերադարձավ Չայկովսկու անվան միջազգային մրցույթից: Պետք է նկատեմ, որ դժվար է տաղանդավոր մեծ քույրիկ ունենալ, քանի որ այդպես իմ նշաձողը շատ բարձր է, ես պետք է ձգտեմ հասնել քույրիկիս հնարավորություններին: Ինչ վերաբերվում է դուետին, շատ էի ցանկանում զուգերգ ունենալ Հայկոյի հետ, ինչն իրականացավ նախագծի ընթացքում:

Գիտեմ, որ այս տարի ուսանողների շարքը նաեւ դուք եք համալրել, կմանրամասնե՞ք:

- Այո, այս տարի ընդունվեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ջազ-ոկալ» բաժինը, ինչն ինձ էլ ավելի է պարտավորեցնում այս ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու եւ ճիշտ կերպով դրանք օգտագործելու համար:

 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее