▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ է Ձախ Հարութը զարմացրել ֆուլհաուսցիներին

Դիտեք նաև՝

BlogNews-ը գրում է. Ձախ Հարութն այս օրերին կրկին Երևանում է։ Այս անգամ իր այցի ընթացքում նա հասցրել է նկարահանվել «Ֆուլ հաուս» սիթքոմում։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հայտնեց, որ երգիչը ներկայացել է հենց իր կերպարով՝ որպես Ձախ Հարութ։ Երգչի մասնակցությունն էպիզոդիկ չէ. նա ունի 3 տեսարան։ Եվս մի բացահայտում՝ Հարութ Փամբուկչյանի մասնակցությունը կապված է սրճարանի հետ։)

Հարցին՝ նրա հետ հե՞շտ էր համաձայնություն ձեռք բերել, հաշվի առնելով, որ «Ֆուլ հաուսի» ձևաչափը բավականին հեռու է Ձախ Հարութից, Մենչը պատասխանեց, որ համաձայնությունը ձեռք են բերել նրա մտերիմ մարդկանցից մեկի՝ Խաչիկ Եղոյանի հետ։ «Մեզ համար մեծ պատիվ էր, որ նա նկարահանվեց մեզ մոտ։ Կարծում եմ՝ նրան էլ դուր եկավ»,- ասաց Արմենն ու հավելեց, որ  հայկական էստրադայից շատերը պետք է օրինակ վերցնեն այդ մարդուց։ «Նա 65 տարեկան է, ինձ և շատերի համար կենդանի լեգենդ է, բայց շփման մեջ շատ պարզ և հեշտ մարդ է։ Երևի թե, նա կյանքում չի իմացել՝ ինչ է նշանակում աստղային հիվանդություն, ամեն տեղ ցույց չի տալիս, որ ինքը Հարութ Փամբուկչյանն է։ Նկարահանման ժամանակ տաղավարում էին նաև մասսայական տեսարաններում նկարահանվող մարդիկ, և Հարութը տաղավարում նկարահանումից դուրս նրանց համար երգեց։ Թե՛ նրանք, թե՛ մեր ամբողջ ստեղծագործական թիմը շատ տպավորված էին, թե ինչպիսին է լինում իսկական արտիստը»,- ասաց Մենչը։

Նա նշեց, որ հայտնի մարդկանց ներգրավելով միտում չունեն բարձրացնել նախագծի ռեյթինգը. ««Ֆուլ հաուսն» այսօր ամենառեյթինգային սիթքոմն է, և նման խնդիր չունենք։ Դա անում ենք, որպեսզի մեր հանդիսատեսի համար էլ ավելի հետաքրքիր լինի»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее