▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Տիգրան Նալչաջյանը դուրս եկավ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալից

«Վերջին հայրիկը» հեռուստասերիալում դերասան Տիգրան Նալչաջյանն այլեւս չի նկարահանվում. սերիալում իրադարձություններն այնպես զարգացան, որը նրա հերոսին՝ Սուրենին, սպանեցին, իսկ սերիալների ընթացքում տեղի ունեցող նման անսպասելի զարգացումները հաճախ նոր ասեկոսեների թեմա են դառնում Այսօրինակ դեպքերում շատերը սկսկում են մտածել, թե տվյալ դերասանը խնդիրներ ունի տվյալ նախագծի կազմակերպիչների հետ
Այս անգամ էլ նմանատիպ ասեկոսեներից խուսափելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց Տիգրան Նալչաջյան հետ «Վերջին հայիկը» ֆիլմում այլեւս չնկարահանվելու պատճառների մասին խոսելիս՝ Տիգրանը նշեց.
«Իրականում իմ՝ հեռուստասերիալից հեռանալու համար կոնկրետ պատճառներ չկան, նույնիսկ, եթե կան, ես չգիտեմ դրանց մասին Անկեղծ պետք է ասեմ, որ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի ողջ անձնակազմի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, բոլորի հետ կա ընկերական կապ, նույնիսկ նրանց հետ բաժանումն ինձ համար բավականին տխուր էր Ինչ վերաբերվում է սցենարի հեղինակին, նրան անգամ անձամբ ծանոթ չէի, հետեւաբար կրկին այս պարագայում էլ խնդիրների մասին խոսք լինել չի կարող. այսինքն՝ թե ինչու է սցենարի հեղինակը իմ հերոսի համար նման վերջաբան ընտրել, չգիտեմ, բայց անձնական դրդապատճառ չէր կարող լինել, քանի որ երբեւէ չենք շփվել»
Հետաքրքրվելով՝ դերասանը նախապես գիտեր արդյոք, թե ինչ զարգացումներ է ունենալու իր հերոսը՝ Տիգրանը պատասխանեց. «Սերիալներում նախապես ոչ մի դերասան չի իմանում, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու իր հերոսը, բոլոր զարգացումները տեղի են ունենում ընթացքում Սկզբում պլանավորված էր, որ իմ կերպարը ավելի քիչ պետք է գործի, անգամ իմ կերպարի ու հերոսուհու ամուսնությունը ընթացքում պարզվեց, որ պետք է լինի Սերիալներում ամեն ինչ կախված է հեռուստադիտողի վերաբերմունքից»
Շուրջ երեք ամիս «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո՝ Տիգրան Նալչաջյանը ցանկացավ մեր միջոցով շնորհակալություն հայտնել. «Ես շատ շնորհակալ եմ սերիալի ողջ անձնակազմին, շնորհակալ եմ այդ դերն ինձ վստահելու եւ համատեղ լավ աշխատանքի համար, ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել վերջին երեք ամիսների ընթացքում Եթե եւս մեկ անգամ այդ խմբի հետ առիթ ստեղծվի աշխատելու, մեծ սիրով կհամաձայնեմ»
Մեզ հետ զրույցի ընթացքում դերասանը նկատեց, որ գարնանը ծրագրում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել. «Հավանաբար ապրիլ ամսին կսկսենք նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, այն դրամատիկ հիմքով կոմեդիա է, որտեղ գլխավոր հերոսը ես եմ լինելու Այս ֆիլմի սցենարի հեղինակենրից մեկը ես եմ, մյուսը Սասուն Մելիքյանը, ով նաեւ ֆիլմի ռեժիսորն է Ֆիլմում ցուցադրելու ենք մարդկային հարաբերությունները, հատկապես մեծի եւ փոքրի կապը, ընկերությունը Ինձ հետ այս ֆիլմում խաղալու է 11 տարեկան շատ տաղանդավոր մի տղա

Life.panorama.am-ը գրում է. «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում դերասան Տիգրան Նալչաջյանն այլեւս չի նկարահանվում. սերիալում իրադարձություններն այնպես զարգացան, որը նրա հերոսին՝ Սուրենին, սպանեցին, իսկ սերիալների ընթացքում տեղի ունեցող նման անսպասելի զարգացումները հաճախ նոր ասեկոսեների թեմա են դառնում:Այսօրինակ դեպքերում շատերը սկսկում են մտածել, թե տվյալ դերասանը խնդիրներ ունի տվյալ նախագծի կազմակերպիչների հետ:

Այս անգամ էլ նմանատիպ ասեկոսեներից խուսափելու համար կապ հաստատեցինք Տիգրան Նալչաջյան հետ: «Վերջին հայիկը» ֆիլմում այլեւս չնկարահանվելու պատճառների մասին խոսելիս՝ Տիգրանը նշեց.

«Իրականում իմ՝ հեռուստասերիալից հեռանալու համար կոնկրետ պատճառներ չկան, նույնիսկ, եթե կան, ես չգիտեմ դրանց մասին: Անկեղծ պետք է ասեմ, որ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի ողջ անձնակազմի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, բոլորի հետ կա ընկերական կապ, նույնիսկ նրանց հետ բաժանումն ինձ համար բավականին տխուր էր: Ինչ վերաբերվում է սցենարի հեղինակին, նրան անգամ անձամբ ծանոթ չէի, հետեւաբար կրկին այս պարագայում էլ խնդիրների մասին խոսք լինել չի կարող. այսինքն՝ թե ինչու է սցենարի հեղինակը իմ հերոսի համար նման վերջաբան ընտրել, չգիտեմ, բայց անձնական դրդապատճառ չէր կարող լինել, քանի որ երբեւէ չենք շփվել»:


Հետաքրքրվելով՝ դերասանը նախապես գիտեր արդյոք, թե ինչ զարգացումներ է ունենալու իր հերոսը՝ Տիգրանը պատասխանեց.

«Սերիալներում նախապես ոչ մի դերասան չի իմանում, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու իր հերոսը, բոլոր զարգացումները տեղի են ունենում ընթացքում: Սկզբում պլանավորված էր, որ իմ կերպարը ավելի քիչ պետք է գործի, անգամ իմ կերպարի ու հերոսուհու ամուսնությունը ընթացքում պարզվեց, որ պետք է լինի: Սերիալներում ամեն ինչ կախված է հեռուստադիտողի վերաբերմունքից»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее