Արդեն տեղեկացրել ենք, որ «Հ.Ա.Յ.Ք» խմբի «Քամի փչի» երգի ստեղծումից տասը տարի անց՝ խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը որոշեց հիշեցնել ժամանակին սիրված երգը, բայց այս անգամ մի քիչ այլ մոտեցմամբ: Երգն այս անգամ կատարում են Արամեն, Գևորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ mp3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրանտոն, Նարեկ Պետրոսյանը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը: Սակայն շատերին զարմացրեց նախագծում Սյուզիի չլինելու փաստը:
Blognews.am-ն այս առիթով խոսել է Սյուզիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ես շատ ողջունել եմ և՛ մտահղացումը, և՛ Նարեկի՝ իմ մասնակցության առաջարկը: Սակայն ինձ չեմ տեսել նախագծում, որովհետև չեմ կարծում, որ հնարավոր է գերազանցել նախորդ տարբերակը։ Իսկապես չեմ կարծում: Ես անգամ ինքս ինձ չէի կարող գերազանցել»: Այն հարցին, թե արդյոք արդեն լսել է երգի նոր տարբերակը, Սյուզին պատասխանեց. «Լսել եմ, շատ հավանել եմ, ու բոլոր երգող արտիստներին շատ սիրում եմ»:
Այն երկրպագուներին, ովքեր կցանկանային, որ հենց Սյուզին կատարած լիներ երգի նոր տարբերակի կանացի բոլոր պարտիաները, Սյուզին ասում է. «Անսահման շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են երգը ու նաև այն ասոցիացնում են ինձ հետ: Ես հպարտ եմ, որ ժամանակին կատարել եմ մի երգ, որը 11 տարի անց արժանացավ All stars ռեմեյք դառնալու պատվին, երգ, որ մինչև հիմա էլ մեծ սեր է վայելում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում