Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանի պետական արարողակարգի համաձայն, Բաքու այցելող բոլոր պաշտոնական պատվիրակություններին տանում են Շահիդների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելու։
Այստեղ հիմնականում ամփոփված են ղարաբաղյան պատերազմի ազերի զոհերը։ Այսինքն, աշխարհին ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության իրեն փայ «ճշմարտությունը»։
Երևան այցելող օտարերկրացիներին մենք տանում ենք Ծիծեռնակաբերդ, ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։ Եռաբլուր պանթեոնը առավելապես հայ ժողովրդի համար է հարգանքի տուրք մատուցելու սրբավայր, որտեղ ամփոփված է մեր պատմությունն ու հերոսամարտը։ Այստեղ օտարերկրյա պատվիրակություններ առավելապես չենք տանում։
Ի՞նչ մտքեր կան»։


