▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Նազենի Հովհաննիսյանը պետք է շնորհակալ լինի Միսթր X-ին

Նախ, մի քիչ ուշացումով, շնորհավորում ենք հաղորդավարուհու տարեդարձը, հետո՝ մի բան հիշեցինք:

Ինչքան էլ տաղանդավոր, շնորհալի ու ճարպիկ լինես, միևնույնն է՝ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան, պետք է դառնա քեզ բացահայտողը, քեզ օգնողն ու հնարավորություն տվողը: Այլ հարց է, թե ինչպե՞ս կօգտագործես այդ շանսը: Եթե կան այնպիսի սելեբներ, որոնց թվում է, որ իրենք իրենց մոր փորիկում արդեն հայտնի էին, ապա՝ արժե դիմել հոգեբույժի:

Նազենին հայկական հեռուստաեթերում, անխոս, ունի իր ուրույն տեղը: Նրա, խոսքը, արտաքինը, վարպետությունը…. կարելի է երկար ադամանադակուռ բառեր շաղ տալ, բայց եկեք հիշենք, թե ինչպե՞ս նա սկսեց:

Առաջին անգամ նրան եթերում նկատեցի դեռ տարիներ առաջ ու՝ որպես Mister X -ի «Ադաջո» տեսահոլովակի միջի աղջկա: Հիշու՞մ եք այդ հոլովակը, Նազենին մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն. տակավին երիտասարդ, պարմանուհու նուրբ դիմագծերով ու նույն երկար վարսերով:

Այնպես որ, երբեմն արժե հիշել նրանց, ովքեր մեզ տվել են հնարավորություն ,ու կապ չունի՝ այդ տված շանսի մեծությունը:

Աղբյուրը` Bibar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее