▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց». Լուկաշենկո

«Ինչո՞ւ Հայաստանը նման դիրքորոշում որդեգրեց։ Հավանաբար, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, չի կարելի դրանից փախչել». Լուկաշենկո 

Եթե ինչ-որ բան տեղի է ունենում, չի կարող մեղավոր լինել միայն մի կողմը, Եվրասիական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: 

Հայկական պատվիրակությունը չի ժամանել Մինսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ մասնակցում Է տեսակապի ձևաչափով։

***

ԵԱՏՄ այլ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանի համար հատկապես կարևոր են մաքսային ոլորտում թվայնացումը, լոգիստիկ և սահմանամերձ ենթակառուցվածքների արդիականացումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ, որին նա մասնացել էր տեսակապով:

«Հայաստանի Հանրապետությունը թվային ոլորտի զարգացումը դիտարկում է որպես կայուն զարգացման առանցքային ուղղություններից մեկը: Համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում տնտեսության, պետական կառավարման համակարգի և սոցիալական ոլորտի համար,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով հատկապես մաքսային ոլորտում թվայնացման կարևոր նշանակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее