▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ գավառական թամադա.Հրանտ Թոխատյանը պատասխանում է «Երկիր ծիրանի»-ին

Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվեց «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի համար 19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրին հավանություն տալու, «Արաբկիր մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով Հրանտ Թոխատյանին տրամադրելու, «Արաբկիր մշակութային կենտրոն»-ը լուծարելու մասին հարցը: Հարցերից ու պատասխաններից հետո տեղի ունեցավ քվեարկություն.դեմ էին միայն «Երկիր ծիրանի»-ի երեք անդամները:

Նիստից հետո Հրանտ Թոխատյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Դերասանն անդրադառնալով «Երկիր ծիրանի»-ի անդամների սուր քննադատությանը՝ ասաց, որ կյանքում երբեք հմայիչ կանանց հետ որևէ խնդիր չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է իրեն գավառական թամադա կոչելուն՝ նկատեց.

«Նրանք, ովքեր եղել են իմ ներկայացումներին՝ դիտում են ինձ որպես դերասան, իսկ նրանք, ովքեր միայն քեֆերի են մասնակցել, ինձ տեսել են այնտեղ որպես թամադա ու այդպես են դիմում: Իսկ, թե ինչո՞ւ եմ թամադա եղել, ասել եմ ու կասեմ՝ իմ թամադայությամբ աշխատած գումարով երկու ներկայացում եմ բեմադրել ու նկարել «Մեր Այբբենարան»-ը: Որևէ մեկից գումար չեմ աղերսել մինչև հիմա»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее