Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Անալիտիկ» կայքի տնօրենի և Ալյանս կուսակցության միջև համացանցային վիճաբանությունը ոչնչով չի զիջում դատական աղմկահարույց վեճին՝ նույնիսկ ավելի թեժ է:
Ալյանս կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անալիտիկ» կայքի կալանավորված տնօրեն Անի Հովհաննիսյանին միայն մեկ հարց ունեմ՝ որ շոուներ ես անում ու փորձում ես նախընտրական շրջանում վարկաբեկել ժողովրդի մատից փուշ հանող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը քեզ ներեց քո լկտի հանցանքի համար, կարո՞ղ ես պատասխանել, թե որ դու իբր պայքարում էիր ադրբեջանական ծագում ունեցող «ՎՏԲ» բանկի դեմ ու սրտաճմլիկ հոդվածներ էիր գրում հայ զինվորի, պատերազմի ու «ՎՏԲ»-ի մասին, բա ինչո՞ւ ես հանձնարարել, որ աշխատողդ զանգի «ՎՏԲ» ու 1.000.000 դրամ ուզի ամսական: Բա հիմա ի՞նչ ես դատարանին պատասխանելու, բա կալանավայրում, ուր նստած ես գիտե՞ն, որ զինվորի արյունը 1.000.000 ես գնահատել: Մինչ մեր մայրերն ու քույրերը առաջնագծում օգնում են մեր զինվորներին, դու շորթում ես անում՝ նրանց անունը շահարկելով և դու համարվում ես հայ կի՞ն:
Ի դեպ, շուտով անդրադառնալու եմ նաև իր շահի ու փողի համար ազգապիղծ Անիին պաշտպանող ու դատախազի բարեկամ կեղծավոր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին:


