▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ «Երկիր ծիրանի». Պարզաբանում է Զարուհի Փոստանջյանը

168.am-ը գրում է.«Երբ 1840թ. տեղի է ունենում երկրաշարժ, Արարատ լեռան վրա Աքորի գյուղը հիմնահատակ կործանվում է, բայց հետագայում, երբ Աբովյանը բարձրանում է Արարատ, այնտեղ տեսնում է հրաշալի ծիրանենիների այգին պահպանված, այդ մասին ինքը նաև հետագայում գրառում է կատարում։

Ինչո՞ւ է պահպանվել այդ այգին և չի կործանվել։ Որովհետև ծիրանենիների արմատները շատ խորն են և ծիրանն է, որ մեր տարածքում որպես ծառ միշտ եղել է և այստեղից է տարածվել ամբողջ աշխարհում։ Եվ ծիրանն է մեր երկրի խորհրդանիշը և մեզ որպես երկիր հենց այդպես էլ ճանաչել են՝ Երկիր Ծիրանի։ Անվան խորհուրդը շատ մեծ է և, եթե մեկը պարզաբանման կարիք ունի, ես կարող եմ շատ հիմնավորումներ տրամադրել»,- այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով իր գլխավորությամբ ստեղծվող «Երկիր ծիրանի» կոչվող կուսակցության և դրա անվան շուրջ արձագանքների մասին։

Առայժմ, ըստ նրա, կուսակցության գրանցման համար խոչընդոտներ չեն եղել։

Զ. Փոստանջյանը նշել է, որ բոլոր քաղաքական գործընթացներին իրենք մասնակցություն ունենալու են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее