▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Արթուր Բաղդասարյանն ԱԻՆ-ում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած

 

armtimes.com-ը գրում է. Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել էր Արտակարգ իրավիճակների աշխատողիօրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահականի կայքում հրապարակված նկարներից մեկում Սերժ Սարգսյանի հետ նույն շարքում էր կանգնած «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: ԱԻՆ լրատվության բաժին պետ Գոհար Բաղդասարյանից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ կարգավիճակով էր Արթուր Բաղդասարյանը մասնակցում ԱԻՆ-ի օրվա տոնական միջոցառմանը եւ գտնվում Սերժ Սարգսյանի հետ նույն հարթակին: Բաղդասարյանն ասաց, որ այդ հարթակին, բացի Արթուր Բաղդասարյանից եղել են դեսպաններ, նախարարներ եւ այլք: «Հյուրերի թվում էր, հրավիրված էր: Ինչպես մյուսները՝ այնպես ինքը հյուր է եղել մեր տոնական միջոցառմանը»,- ասաց Գոհար Բաղդասարյանը: Հարցին՝ ԱԻՆ-ում պաշտո՞ն է ստացել, նա բացասական պատասխան տվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее