Ամանորին Վրաստան ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, քան Հայաստան: Պատճառները շատ են:
«Հարևան Վրաստանն ավելի շատ ու լավ գովազդում է իր երկիրը: Իրենց տուրիզմի զարգացման համար պետական բյուջեից հատկացվող գումարը 7 անգամ ավելի շատ է(մոտ 7 միլիոն դոլար), քան մերը(200.000 դոլարից պակաս)»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տուրիզմի ասոցացիայի» հիմնադիր անդամ Մարինա Կպրյանը՝ հավելելով.
«Մեզ մոտ քիչ են նաև հյուրանոցները, գներն էլ հանգստյան օրերին շատ բաձր են: Բոլոր երկրներում են գները բարձր, բայց կան մասնավոր հանգստի տներ, որոնք ավելի մատչելի են: Ամեն դեպքում, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստան այցելել են եվրոպական երկրներից: Նրանց գրավում են մեր պատմամշակութային արժեքները, լավ հյուրասիրությունը, ավանդական խոհանոցը»:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ապա նրանք Մարինա Կպրյանի փոխանցմամբ՝ գերադասել են տաք երկրները:
«Հյուրանոցների ասոցացիայի» նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց.
«Հայաստան եկողների 70 տոկոսը եղել է Ռուսաստանից, 10 տոկոսը՝ Իրանից: Ռուսաստանից ոչ թե կազմակերպված խմբերով են ավելի շատ գալիս Հայաստան, այլ անհատական, քանի որ հայ ընկերներ ունեն կամ ավելի շատ գիտեն Հայաստանի մասին»:
Անի Կարապետյան


