Համացանցի հայ օգտատերերը քննադատական խոսքեր են հնչեցնում մոսկվաբնակ հայ ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանի հասցեին, ով հիշեցնենք, երկրորդ անգամ ամուսնացել է Կրեմլի ագիտատորներից ՝ լրագրող Մարգարիտ Սիմոնյանի հետ. վերջինս Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն է:
Եվ ահա, Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայի նախագահի վերջին հանդիպումից հետո, երբ վերջինս ռուսական երկու լրատվամիջոցի՝ այդ թվում Քյոսայանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության հասցեին կոշտ գնահատական տվեց, ռուսական НТВ հեռուստաընկերության իր հեղինակային հաղորդման ժամանակ Տիգրան Քյոսայանը որոշել է , իբր հումորով, «պատասխանել» Մակրոնին, ինչն էլ առաջացրել է շատերի, այդ թվում համացանցի հայ օգտատետերի զայրույթն ու դժգոհությունը. նրանցից ոմանք, այդ թվում Նազենի Հովհաննիսյանը, Տիգրան Քյոսայանի այս հեռուստաելույթը ոչ կոռեկտ ու նույնսիսկ զզվելի են համարել:
Կարդացեք նաև՝ Кеосаян надрывно отомстил Макрону за жену