▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են հանդիպում Գարեգին Բ-ն և Ալլահշուքյուր Փաշազադեն

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ տեղի կունենա հանդիպում ՀԱԵ կաթողիկոս Գարեգին Բ-ի և իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև...
Մինչ մեր հարազատ մտավորականներն իրենց գոհունակություն են հայտնում այդ հանդիպման առնչությամբ,ադրբեջանական կայքերից մեկը,որը հայտնի է նրանով,որ Իլհամ Ալիևի աշխատակազմից պատվիրված և ուղղորդված հոդվածներով է հանդես գալիս,բացահայտել է Բաքվի ծրագիրը,թե ի՞նչ նպատակով են հանդիպելու Գարեգին Բ-ն և Փաշազադեն... Այսպես,ադրբեջանցիներին միայն հետաքրքրում են,չզարմանաք,"քարվաճառյան" մարդասպաններ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը...Հանդիպումից երկու օր առաջ Բաքուն առաջարկում է Գարեգին Բ-ին և Փաշազադեին քննարկել գերիների հարցը և որոշում ընդունել՝երկու կողմերի ձեռքում գտնվող գերիներին փոխանակել՝"բոլորին բոլորով" սկզբունքով...Բաքվում գտնում են,որ 2014 թ-ին Արցախի տարածքում երկու մարդու սպանած այս ստահակները գերիներ են...
Դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի ձախողումից հետո Բաքուն ջանք չի խնայում նրանց ազատության մեջ տեսնելու համար...Բաքվում Գուլիևին և Ասկերովին համարվում են ազգային հերոսներ՝Ռամիլ Սաֆարովի և Մուբարիզ Իբրահիմովի նման...Չեմ կասկածում,որ Ալիևը նրանց համարել է զինվորական կոչումներ,բնակարաններ և այլն պատրաստել... Վերջին անգամ,նույն այս կայքը բացահայտեց Իլհամ Ալիևի Գուլիևին և Ասկերովին վերադարձնելու ևս մեկ պլան...Բաքուն բացահայտ,այդ նույն ԶԼՄ-ի միջոցով առաջարկում էր Երևանին այդ երկու մարդասպաններին փոխանակել բլոգեր Ալեքսանդր Լապշինով...Իսկ Լապշինի դատավճիռի ընթերցման օրը մի խումբ ցուցարարներ "Լապշինի տվեք Երևանին,իսկ Գուլիևին և Ասկերովին՝մեզ" պաստառներով ցույց էին կազմակերպել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ...
Իլհամ Ալիևը վաղուց է փորձում ռուսների միջոցով Բաքու վերադարձնել հարազատ մարդասպան-հերոսներին...Վերջին շրջանում Բաքուն տարրական ահաբեկում էր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով բացատրել,թե ինչու՞ Մոսկվան չի զբաղվում իր քաղաքացի Դիլգամ Ասկերովի հայկական "գերությունից" ազատելու հարցով...Սակայն ՌԴ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան տվեց Բաքվին՝բացեիբաց մեղադրելով իր քաղաքացուն այլ երկրի հրահանգները՝այսինքն Բաքվի հրահանգները կատարելու մեջ...Հիմա,որքան հասկանում եմ,Իլհամ բաբան փորձում է այդ երկու ճիվաղների հարցը լուծել ազերիների լավ բարեկամ Կիրիլ պատրիարքի միջոցով...
Հիշեցնեմ,որ երբ 2010 թ-ի հունիսին Հայաստանի տարածքում ոչնչացվել էր ազերի դիվերսանտ,Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովը...Հենց նույն Կիրիլ պատրիարքի "միջնորդության" շնորհիվ դրա լեշը նույն թվականի նոյեմբերին հանձնվեց Բաքվին...Ի դեպ,Իբրահիմովի լեշի վերադարձի պահով Փաշազադեն ոչ թե դիմել էր մեր Գարեգին Բ-ին,այլ Կիրիլ պատրիարքին,ով բավական օպերատիվորեն բավարարեց ադրբեջանցիների խնդրանքը...
Ապշերոնյան բռնապետը հիշել է Կիրիլի վաղեմի ծառայությունների մասին և կրկին դիմել է նրա օգնությանը՝մտածելով,որ այս անգամ ևս նրա մոտ կստացվի այն,ինչը շատերը գլուխ չէին բերում...
Սա ազդանշան պետք է լինի Երևանի համար և ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է արգելեն Գարեգին Բ-ին քննարկել այդ երկու մարդասպաններին վերաբերող որևէ հարց...
Նշեմ,որ ես կտրականապես դեմ եմ եղել այս անիմաստ և անտրամաբանական հանդիպմանը,որից Հայաստանը և հայ ժողովուրդը ոչինչ չեն շահելու...
Ալլահշուքյուր Փաշազադեն իր բազմաթիվ հարցազրույցներում հայտարարել է,որ հայերը դավաճան,անշնորհակալ և ստոր ժողովուրդ են...Չեմ հասկանում,ո՞նց կարելի է Կիրիլի խաթեր համար գնալ հանդիպման հոգևոր մի առաջնորդի հետ,ով ատում է քո ազգին...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее