armtimes.com-ի տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մուրադ Ոսկանյանին:
Կայքին հայտնի է դարձել ազատման պատճառը. Մուրադ Ոսկանյանը ծանր հանցագործություններից մեկով հետախուզման միջոցառում է ձախողել: Այս դեպքով ոստիկանությունը ծառայողական քննություն կնշանակի ե,ւ ըստ ամենայնի գործը կուղարկի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:


