Life.panorama.am-ը գրում է. Համացանցում է հայտնվել Գարիկ Պապոյանի՝ նույն ինքը Vitamin-ի Գարիկի նոր լուսանկարները, որտեղ հումորիստ-դերասանը կարմրահեր է: «Սիրո գործակից» կատակերգական նոր ֆիլմի կադրից դուրս արված լուսանկարները շատերին հետաքրքրեցին, իսկ Գարիկն այսուհետ նոր ոճով կներկայանա, թե ոչ, կայքը փորձել է պարզել «Սիրո գործակից» ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանից.
«Գարիկը պրոֆեսիոնալ դերասան է, ով կերպարի ճիշտ ներկայացման համար պատրաստ եղավ ներկել մազերն ու հոնքերը, ավելին՝ ոչ միայն ներկել, այլև ենթարկվել շատ ցավոտ մի պրոցեդուրայի, որով արհեստական կերպով արագարեն աճեցվել է նրա մազերը: Քանի որ Գարիկի մազերը իրականում շատ կարճ էին, ստիպված եղանք այսպես ասած վիրահատական միջոցի դիմել և արհեստական կերպով աճեցնել և խտացնել նրա մազերը: Անկեղծ ասած` այս առումով Գարիկը շատ տանջվեց, մոտ 1.5 ամիս նա այդ մազերով էր ապրում, անգամ ստիպված ամռան շոգին ման էր գալիս սև ձմեռային գլխարկով և սև ակնոցով, որովհետև հոնքերն էլ էին ներկված»,- պատմել է ֆիլմի պրոդյուսերը:
Հարցին, թե արդյոք Գարիկը հեշտ համոզվեց գնալ այդ քայլին, Հայկ Մարությանը պատասխանել է.
«Իրականում համոզելու կարիք չեղավ, նա պրոֆեսիոնալ դերասան է, ուղղակի զուտ տրամադրվել էր հարկավոր, որպեսզի ոչ միայն 1.5 ամիս այդ կերպարով լիներ, այլ դիմանար այդ ցավոտ պրոցեդուրային, բացի այդ անհարմարություններ և ցավեր կային նաև ընթացքում, անգամ քնելուց հատուկ կերպ պետք է գլուխը դներ բարձին, որպեսզի չվնասվեին դրանք: Պատկերացրեք, հենց ավարտվեցին վերջին նկարահանումները գիշերվա ժամը 05:00-ին մենք հետ վերադարձրեցինք Գարիկի մազերը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում