▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Վարդան Ղուկասյանը հայտարարում, թե Սերժ Սարգսյանն իրեն «խփելու է»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 27-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը տեսաուղերձի ժամանակ մի ուշագրավ ելույթով հանդես եկավ՝ ասելով. «Եթե ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին խփեն, դա կանի Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք»:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վարդան Ղուկասյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է նման մերկապարանոց պնդում անում: Վերջինս արձագանքեց․

-Ինչ ասել եմ՝ ասել եմ, էլ չեմ անդրադառնում: Թող մնա իմ մեջ, ու մեկ էլ Աստված գիտի: Դրան չեմ անդրադառնում, ինչ ասել եմ՝ վե՛րջ։ Չեմ անդրադառնում, վայ:

-Ինչո՞ւ եք տալիս հենց Սերժ Սարգսյանի անունը, Նիկոլ Փաշինյանից չե՞ք տեսնում վտանգ:

-Ինչո՞ւ ես խորացել, հետաքրքրվում ես: Դրան չեմ անդրադառնում, ինչ ասել եմ՝ ասել եմ: Վե՛րջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее