▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է «Շանթ» հեռուստաընկերությունը դադարեցրել «Սահմանին» ֆիլմի ցուցադրությունը

BlogNews-ը գրում է. Տևական ժամանակ է, ինչ «Շանթ» հեռուստաընկերությունը դադարել է ցուցադրել «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը։ 12 մասանոց ֆիլմի 7 մասն արդեն ցուցադրվել է, մնացածը՝ ոչ:   Զրույցում «Շանթ» հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ֆիլմի շարունակությունը կհեռարձակվի «Շանթի» գարնանային եթերաշրջանում՝ մարտ-ապրիլ ամիսներին։

«Սահմանին»-ի ցուցադրությունը դադարեցվել է, քանի որ նկարահանումների ժամանակ խնդիր է առաջացել։ «Ֆիլմի նկարահանման գործընթացը դանդաղում էր, քանի որ նկարանումները կատարվում են հիմնականում լեռնային և անտառային վայրերում, իսկ եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չէին տալիս արագ աշխատել»,- պարզաբանեցին «Շանթից»։

«Սահմանին» ֆիլմի նկարահանումներն այժմ ընթացքի մեջ են: Պետք է ցուցադրվի ևս 5 սերիա, որոնք կցուցադրվեն նկարահանումների ավարտից հետո:

      

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее