Մարզական մեկնաբան Ալեքս Ենոքյանը ժամանակավորապես բացակայելու է եթերից ու երկրից. այս մասին նա ինքն է գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով.
«Հարգելի հեռուստադիտողներ, մարզասերներ և ուղղակի ընկերներ: Կյանքումս նոր և անչափ հետաքրքիր ժամանակահատված է սկսում: Որոշել եմ ընդունել նոր մարտահրավեր, որն ինձ կարող է նոր հնարավորություններ ընձեռել: Այդ պատճառով առաջիկա 3 ամիսների ընթացքում ինձ չեք տեսնելու Առաջին Ալիքի եթերում: Ինչպես գիտեք մարզական մեկնաբան լինելուց զատ, նաև երաժիշտ եմ և հաշված րոպեներ անց խմբովս մեկնում եմ արտերկիր համերգների: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում Հանրային Հեռուստաընկերության ղեկավարությանն ու իմ անմիջական ղեկավար և լավ ընկեր Կարեն Գիլոյանին, որոշումս ընդունելու, ողջունելու և ինձ աջակցելու համար: Առաջին Ալիքում աշխատելու այս 3 տարիների ընթացքում մեկ անգամ չեմ համոզվել, որ այստեղ մարդկային հատկանիշները մշտապես ամենից վեր են դասվել և իմ այս դեպքը ևս բացառություն չկազմեց: Թերևս այսքանը: Ներեցեք, շատ երկար չեմ կարող գրել, ինքնաթիռիս թռիչքի ժամն է: Այնպես, որ մնաք բարով և առայժմ: Ով մագնիս ուզենա, թող գրի…»: