▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է լռում Իվետա Տոնոյանը․․․

Իվետա Տոնոյանը, որ անցած շաբաթ մեկ ժամում պատասխանեց մեր հարցին, թե ինչպե՞ս է  ստացվել, որ «պրոթուրքական հայացքներ» ունեցողը հայտնվել Գագիկ Ծառուկյանի կողքը, արդեն մեկ շաբաթ է չի պատասխանում մեր այլ՝ բավականին պարզ հարցերին, որոնք ստիպված են այժմ հրապարակել՝ հուսով, որ գուցե սրանից հետո կստանանք արձագանք և սիրով դրանք կներկայացնենք ընթերցողին։

Եվ այսպես՝ Asekose.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակից հետաքրքրվել էր ԲՀԿ առաջնորդի ավագ որդու անվան հետ կապված աղմկահարույց պատմությունից՝ ներկայացնելով հետևյալ հարցերը․

1.Ավելի քան 6 ամիս Նվեր Ծառուկյանը երկրում չէ, ինչպես փաստաբանն է նշում՝ գործուղման է, ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Բելառուսում է, իսկ այդ ընթացքում նրա հանդեպ դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել՝ չնայած փաստաբանը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը չի թաքնվում քննությունից։ Անցած վեց ամսում ծնվել է Նվեր Ծառուկյանի երեխան, հնարավո՞ր է արդյոք, որ նա եկել է Հայաստան՝ նորածին զավակին տեսակցության։

2.Գագիկ Ծառուկյանը վերջերս Մինսկում էր՝ եկեղեցու օծման արարողությանը։ Այդ կարևոր միջոցառման կադրերում մենք չնկատեցինք Նվեր Ծառուկյանին․ կարելի՞ է ենթադրել, որ նա այդ պահին այլ երկրու՞մ էր գործուղման, թե այլ պատճառ կնշեք։

3.Նույն Մինսկում՝ Գագիկ Ծառուկյանին ուղեկցողների թվում էր նրա մեկ այլ որդին՝ Հովհաննես Ծառուկյանը։ Ճի՞շտ ենք նկատել արդյոք, որ Հովհաննես Ծառուկյանի ակտիվությունը, համենայն դեպս՝ լրատվամիջոցներում նրա մասնակցությամբ միջոցառումների լուսաբանումը, համընկնել է Նվեր Ծառուկյանի բացակայության հետ։ Արդյոք սա կարելի՞ է համարել, այսպես ասած , «քարոզչական հնարք»՝ բարի լույսի ներքո լուսաբանվող որդու կերպարով․․․ Եվ արդյոք՝ նույն տրամաբանությամբ՝ հնարավոր համարու՞մ եք Հովհաննես Ծառուկյանի մուտքը քաղաքական դաշտ։

Հավելենք, որ այս մասին Asekose.am-ը նաև ավելի վաղ նյութ էր հրապարակել՝ «Ինչու՞ են Գագիկ Ծառուկյանի երկու որդիների անուններն ամենահաճախ հայտնվողները դարձել լրահոսում»։

Հարցերը  վերոնշյալներն  էին, որոնք , հնարավոր է Իվետա Տոնոյանին դուր չեն եկել ու, գուցե նրա կարծիքով,  վատն են եղել, սակայն ցանկացած հարց արժանի է պատասխան ունենալու գոնե մեկ շաբաթ հետո՝ մանավանդ, երբ նախորդ անգամ պատասխանը հնչել է մեկ ժամում։

Ափսոսում ենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Իվետա Տոնոյանը նման վերաբերմունքի է արժանացնում Asekose.am-ի լրագրողի հարցը և ստիպված ենք հիշել տարիներ առաջվա պատմությունը, երբ մեր լրագրողը այդ ժամանակ էլ  նրանից հետաքրքրվել էր մամուլում լայնորեն լուսաբանված Ալի Բաբա անունով ռեստորանի մասին, որ պատկանում էր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի ամուսնուն․ ռեստորանը որոշ ժամանակ անց փակվել էր, իսկ լրատվամիջոցներից որոշներում դրա մասին նյութերը ներկայացվել էին այս վերնագրով՝ «Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում»։

Մեր լրագրողը Իվետա Տոնոյանից հետաքրքրվել էր, թե  ռեստորանը կապ ունեցե՞լ է թուրքական Ali Baba Döner արագ սննդի ցանցի հետ, որը ռեստորաններ ունի աշխարհի տարբեր երկրներում և եթե կապ չի ունեցել, հիմնադիրները գիտե՞ին, որ դոներ թուրքական ուտե՞ստ է/բառն էլ՝ թուրքերեն է/։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее