Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ինչպես արդեն հայտնի է օգոստոսի 29-ից սկսվել են Ֆուլ Հաուսի վերջին եթերաշրջանի նկարահանման աշխատանքները։ 7-րդ եթերաշրջանի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է,բացի սցենարային լուծումներից։
Սցենարային լուծումների մասին, ճիշտ է, պրոդյուսերը կամ նկարահանվող դերասաններից ինչ որ մեկը ուղղակի չի խոսել, սակայն խոսուն են նրանց հարցազրույցները, «փակագծերը չբացելը» ու հրապարակած լուսանկարները։ Իսկ դեռևս եթերում չհեռարձակվող սիտքոմի բացակայտված որոշ դրվագներ լրագրողների լավ աշխատանքի, վերլուծության կամ նախագծի պրոդյուսերադերասանական կազմի բացթողումների պատճառ է։
Սիտքոմի նոր դերասանուհի Էլեն Ասատրյանը բացահայտեց`«Կերպարս բացասական է, այն կտրուկ տարբերվելու է իմ մնացած կերպարներից: Մարմնավորում եմ լրագրողի, ով շատ խորամանկ է ու պարբերաբար նոր փորձություններ է ստեղծում: Իմ կերպարային գիծը զարգանալու է հերոսներից Արսենի շուրջ: Փակագծեր չեմ ուզում բացել, բայց վստահեցնում եմ, որ հետաքրքիր է լինելու»:
Նախագծում Մկրտիչ Արզումանյանի կերպարի շարունակության մասին խոսել էր պրոդյուսերը դեռևս 6-րդ եթեշարջանի ավարտին։
Օրեր առաջ բացահայտվեց, որ հարսանեկան տեսարան է նկարահանվում Ֆուլ Հաուսի տաղավարում, իսկ հենց հաջորդ օրն էլ Անի երանյանը հարսանեկան զգեստով լուսանկար հրապարակեց`հիշեցնելով, որ ինքը մասնագիտությամբ դերասանուհի է ու նկարը պետք չէ վերագրել նրա անձնական կյանքին։
Արփի Գաբրիելյանն էլ, այսօր լուսանկար է հրապարակել` ցուցադրելով սցենարային փոքրիկ լուծում հենց Ֆուլ Հաուսի տանը։
Ու այսքանից հետո, սցենարային որոշ գաղտնիքներ դեռ չեն բացահայտում․ Իսկ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա, հանդիսատեսին մնում է միայն մինչև Ֆուլ Հաուսի եթեր հեռարձակվելը ուշադիր հետևել դերասանների պաշտոնական էջերին ու ընթերցել նրանց հարցազրույցները, ու նրանց համար այլևս չբացահայտված ոչինչ չի մնա։
Իսկ այս հանգամանքներում, նստել ու անհամբերությամբ սպասել մի նախագծի, որի նկարահանումների ընթացքի ու լուծումների մասին ամեն ինչ արդեն գիտես, մի քիչ անիմաստ է։
Իսկ եթե Դուք, չեք կարող կապել ու իմաստային հաջորդականությամբ դասավորել դերասանների հրապարակած լուսանկարը, ապա ես դա սիրով կանեմ Ձեր փոխարեն, դուք ուղղակի հետևեք։
Աղբյուրը՝ ԿռիԾիկ