Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն մի քանի օր է, որ ակտիվորեն հետևում եմ Գեղարքունիքի մարզպետ պարոն Կարեն Բոթոյանի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի թարմացումներին ու ինձ մոտ մեկ հարց է առաջանում, ինչո՞ւ։ Եթե ես լինեի արտասահմանցի ու լավ հայերեն իմանայի, ապա մարզպետի ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելուց հետո, ըստ տրամաբանության, պետք է ունեցվածքս վաճառեի ու մշտական բնակչություն հաստատեի Գեղարքունիքի մարզում, քանի որ ինչպես մարզպետն է ներկայացնում այնտեղ ամեն ինչ գունավոր է չնաշխարհիկ է ու, բռնվեք, այնտեղ կա նաև հանրային լողափ, վստահ եմ, որ անվճար։
Իսկ ո՞րն է իրականությունը։ Մարտունեցի լավ ընկերներ ունեմ, որոնցից փորձեցի հասկանալ, թե, օրինակ Մարտունիում ինչ վիճակ է՝ ճանապարհները սարքին են, թե ոչ ու ինչ է կատարվում գյուղական համայնքներում։ Լսելով նրանց պատմածները ու ներկայացրածները՝ հասկանալի է դառնում, որ մարզպետի ֆույսբուքյան էջում ներկայացրած ամեն ինչը միմիայն միֆ է։ Միֆ, որը փորձում է բարձրացնել մարզպետի վարկանիշը։ Արդյո՞ք նրանք մոռացել են, որ սա փոքր երկիր է և ամեն ինչ պարզ է ու ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է ճշտել՝ իմանալ իրականությունը։ /փոքր հուշում՝ վերջերս Աստծաձոր գյուղի բնակիչները բողոքում էին, որ ոռոգման ջուր չունեն/։
Ինչ եմ ցանկանում ասել՝ շատ լավ եք անում, որ կատարած դրական աշխատանքները հանրությանը ներկայացնում ենք պաշտոնական մակարդակով, բայց շատ գեղեցիկ կլինի, որ բացսականների մասին նույնպես գրեք ու հնարավորության դեպքում ներկայացնեք մի փոքր իրականությունը։ Իսկ օդից լուսանկար անել ու մեկ երկու գեղեցիկ տեսարան հրապարակելով չես կարող թաքցնել ամեն ինչ։
Կրիծիկ


