Blognews.am-ը գրում է. Տևական ժամանակ է՝ երգչուհի Ժաննայից տեղեկություն չկա, նա չի մասնակցում համերգներին և նոր տեսահոլովակներ չի ներկայացնում: Նրա լռությունը տարբեր խոսակցությունների առիթ է տվել: Զրույցում երգչուհին նշել է, որ այժմ բնակվում է Ֆրանսիայում, նաև պատմել է ներկայիս գործունեության մասին.
«Քանի որ հիմա հայ երիտասարդն ապրում է ոչ այնքան լավ ժամանակաշրջան, և երաժշտությունը վերածվել է միայն բիզնեսի, ցավոք հենց այդ երաժշտությունն է դարձել որակի և պրոֆեսիոնալիզմի օրինակ: Ես պարզապես որոշեցի որոշ ժամանակ դադար տալ, իսկ հիմա բնակվում եմ և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում, բայց չեմ դադարում երգել: Լռելուս հիմնական պատճառը երգերի բացակայություն է, անգամ եթե կան գեղեցիկ երգեր, բավարար ունկնդիրներ չունեմ դրանց համար»:
Երգչուհին նշեց, որ Հայաստանից նեղացած չի մեկնել. «Հայաստանը հայրդ է, մայրդ է, ընտանիքդ, մարդիկ են, ում դու սիրում ես, և նրանցից նեղանալն անհնար է: Արդեն մի քանի տարի է, որ ավելի երկար եմ բացակայում Հայաստանից, բայց աշխատում եմ հաճախ վերադառնալ տուն»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում