Դիտեք նաև՝
blognews.am-ը գրում է. Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում վաղը պետք է տեղի ունենար Ռեինկարնացիայի, Բումբոքսի և Ումատուրմանի համերգը այն չեղյալ է հայտարարվել։
«Բումբոքս» խումբն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ համերգի կազմակերպիչների՝ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, իրենք ստիպված էին չեղյալ հայտարարել երևանյան համերգը։ Նրանք ներողություն են խնդրել ունկնդիրներից և նշել, որ մինչև վերջին պահը պատրաստ էին ելույթ ունենալ։
«One Production»-ից հայտնում են, որ համերգը չեղյալ է համարվել, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Նշենք, որ տոմսերի արժեքը 7000 դրամ էր։ «Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը և ձեզ հետագայում ներկայանար յուրօրինակ արտիստների համերգներով: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունից տեղեկացնում են, որ կատարել են ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը և պատասխանատու են ձեռք բերված տոմսերի գումարի վերադարձի համար: Բոլոր նրանք, ովքեր տոմս էին գնել այսօրվանից կարող են դիմել վաճառված տոսմերի գումարի վերադարձի համար:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում