Blognews.am-ը գրում է.
Դոմինիկ Ջոկերի երևանյան համերգը, որը պետք է կայանար օգոստոսի 5-ին «Radisson Blu Yerevan» հյուրանոցում, իսկ օգոստոսի 6-ին՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, չեղյալ է հայտարարվել։ Այս մասին կայքի հետ զրույցում հայտնեց «Euromusic Entertainment»-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը։
Նա նշեց, որո որոշում կայացրել են դեռևս օրեր առաջ՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքաական սրված իրավիճակը։ Ըստ Լուսինեի՝ չի բացառվում, որ համերգը կայանա աշնանը, սակայն դա դեռ հաստատված չէ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում