Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:

Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ:

Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների):

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն


