Ապրիլի 28-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Սամցխե-Ջավախք շրջանը։ Այցելության նպատակը շրջանի բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն էր։ Վերջինս Ախալցխայում հանդիպում-քննարկում է անցկացրել տեղի հասարակական կազմակերպությունների հետ:
Երկրի նախագահին տրված հարցերից մեկը վերաբերում էր 1915-23թթ. Ցեղասպանությանը։ Մասնակիորեն, հանդիպման մասնակիցը մտահոգություն է արտահայտել, որ երկրի գերագույն իշխանությունը ոչ մի անգամ ապրիլի 24 ցավակցությամբ չի դիմել իր երկրի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին։ Ջավախքի բնակիչներից մեկը դիմել է նախագահին ասելով՝ «Ինչո՞ւ Դուք մեզ ցավակցություն չհայտնեցիք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»։
Նախագահը հանդես է եկել հետևյալ պատասխանով՝ «Ես ուզում եմ ասել, որ 915թ․ տեղի ունեցած այդ ողբերգության հիշատակումը, մենք միշտ նշել ենք, որ դա մեծ մարդկային ողբերգություն էր։ Եվ մեր հայ գործընկերները շատ լավ գիտեն, որովհետեւ մենք միշտ ասել ենք, որ դա մեծ ողբերգություն էր։ Մարդկային ողբերգություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ Օսմանյան Կայսրությունում»։


