▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ ձեր սեփական ֆուտբոլային միակ աստղին այդպես չեք մեծարում»․ Արսեն Նիկողոսյան

***

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում ես անկեղծ ապշած եմ։ Երբ Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երևան, մեր հայրենակիցները, մեր հայ երկրպագուները, ովքեր երկրպագում են Քրիստիանո Ռոնալդուին, հետաքրքիր իրականություն ստեղծվեց․ մարդիկ մեծարում էին նրան։ Բայց անկեղծ ասած՝ իմ մոտ մեծ հարց է առաջանում․ ինչո՞ւ ձեր սեփական ֆուտբոլային միակ աստղին այդպես չեք մեծարում։ Մինչև այսօր էլ չգիտե՞ք պատճառն, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի գալիս ազգային հավաքական, բայց դուք շարունակ մեծարում եք ուրիշ երկրի, ուրիշ հավաքականի խաղացողին։
Այո՛, ես համաձայն եմ, որ աստղերի մակարդակները տարբեր են։ Քրիստիանո Ռոնալդուն համաշխարհային աստղ է, բայց նույնն էլ Հենրիխ Մխիթարյանի մասին կարելի է ասել։ Թեև մասշտաբները մի փոքր այլ են, բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսեք և չգնահատեք Հենրիխ Մխիթարյանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее