▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ չենք կարող միասեռականին ստիպել բանակում ծառայել, բայց մարդուն ստիպում ենք պատվաստվել». Մելիքյան

«Այն բոլոր մարդիկ, ովքեր պատվաստման գործընթացի մեջ են մտնում, նրանք կամա թե ակամա մեծ գիտափորձի մեջ են ներքաշվում... Մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, որ իսկապես վտանգը մեծ է, բայց մյուս կողմից յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է ընտրի, թե պիտանի համարում է տվյալ միջոցը, թե ոչ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Հայելի» ակումբում խոսելով պատվաստանյութերի վտանգավորությունից, ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

http://asekose.am/upload/news/admin/2012/09/5061d44587fbd_medium.jpg

«Այդ ինչո՞ւ մենք չենք կարող մարդուն ստիպել, որ նա գնա բանակում ծառայի, եթե նա միասեռական է, կամ այլ կրոնական համոզմունքների ներկայացուցիչ է: Ինչո՞ւ նրանց չենք կարողանում համոզել, որ շատ ավելի կարևոր հանրային պարտականություն է հայրենքի պաշտպանությունը, բայց մարդուն կարող ենք ստիպել գնալ և իր համար ոչ վստահելի պատվաստանյութավ պատվաստվել»:

Իրավապաշտպանի խոսքով՝ ստիպողաբար պատվաստելը Սահմանադրության խախտում է և չի կարող չսահմանափակել մարդու իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее