
Life.panorama.am-ը գրում է.
Եղանակային վատ պայմանների պատճառով «Սահմաին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի դադարն այլեւս չեղարկված է. ապրիլի 21-ից ֆիլմը սկսել է իր ցուցադրությունը՝ առաջիկա հինգ սերիաները ամբողջական կդարձնեն ֆիլմի առաջին եթերաշրջանը, որը պետք է բաղկացած լիներ 12 սերիայից:
Ֆիլմում մի շաքր փոփոխությունների կողքին ամենաակնառուն դերասանական կազմից Բեն Ավետիսյանի հեռանալն է. նրան ֆիլմում փոխարինել է դերասան Կարեն Ճաղարյանը: Թե ինչո՞վ է պայմանավորված դերակատարների փոփոխությունը, հարցազրույցներից մեկում ռեժիսոր Ռոման Մուշեղյանը հրաժարվել է պատասխանել, մեկնաբանությունը թողնելով անձամբ Բեն Ավետիսյանին:
Այս թեմայի շուրջ կապ հաստատեցինք Բենի հետ: Մեր ճշտող հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը, քանի որ նման դեպքերում ասեկոսեներ են պտտվում, թե անձնական կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում են այդօրինակ փոփոխություններ լինում ֆիլմերում, Բեն Ավետիսյանը պատասխանեց.
«Քանի որ ես սկսել եմ նկարահանվել նաեւ մեկ այլ հեռուստասերիալում ու համատեղել չէի կարողանա, ուստի որոշեցի այլեւս չնկարահանվել «Սահմաին»-ում: Ինչ վերաբերվում է կոնֆլիկտային հարաբերություններին, ապա կլինեմ շատ կարճ՝ նման բան չկա, մեր հարաբերությունները շատ առողջ հարթության վրա են եւ առհասարակ ես բոլոր հեռուստաալիքների հետ էլ ունեմ նորմալ հարաբարություններ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում