Armlur.am-ը գրում է.
Տեւական ժամանակ է` հումորիստ Արտյոմ Մարկոսյանին էկրաններին չենք տեսնում: «Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարեւ, ես եմ» եւ այլ նախագծերից հայտնի հաղորդավարն ու շոումենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց. «Չեմ կորել, աշխատում եմ: Թեեւ այս պահին չեմ երեւում հեռուստատեսային որեւէ նախագծում, գործունեությունս չեմ պասիվացրել. մի քանի ռուսական խաղարկային ֆիլմերում հանդես եմ եկել որպես դերասան, որոշ կինոնկարներում նկարահանվելու համար էլ քասթինգ եմ անցնում: Աշխատում եմ որպես պրոդյուսեր եւ ռեժիսոր: Օրինակ` Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող տոնական համերգի ռեժիսորն էի: Մի քանի անտերպրիզային ներկայացումների` տրագիկոմեդիաների պրոդյուսեր եմ: Դրանց սցենարը նոր է գրվում, ամեն բան դեռ խմորման փուլում է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում