Life.panorama.am-ը գրում է.«ATV» հեռուստաընկերության «Հրաշալի յոթնյակ» հաղորդումը մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանի փոխարեն այսուհետ կվարի մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ավելին՝ վերջինիս մասնակցությամբ արդեն երկու հաղորդում եթեր է հեռարձակվել: Կայքը փորձեց կապ հաստատել Աննա Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչու նա այլևս չի վարում «Հրաշալի յոթնյակ» հաղորդումը. մոդելի պրոդյուսերը՝ Ինեսսա Մելիքսեթյանն այս հարցով տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
«Ներկա պահին Աննա Գրիգորյանը պատրաստ չէ որեւէ հայտարարություն անել, գուցե մոտակա ժամանակներում նա որոշի որեւէ կերպ պատասխան տալ այս թեմայով, գուցե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»,- նշեց պրոդյուսերը:
Առաջիկա աշխատանքների եւ նոր համագործակցությունների վերաբերյալ էլ հավելեց. «Երբ արդեն ծրագրերն ավելի հստակ լինեն, Աննան անձամբ կհայտարարի դրանց մասին, բայց, հավանաբար, դա եւս մոտ ապագայում չի լինի»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում