Blognews.am-ը գրում է. Որոշ ժամանակ առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որոնք բացահայտում էին, որ Անժելա Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը և Սերգեյ Դանիելյանը Շրի Լանկայում են։ Դերասաններին Հնդկական օվկիանոսի ափ էր տարել Ռոման Մուշեղյանի արկածային նոր կատակերգության նկարահանումները։
Այս ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2015 թվականի գարնանը, սակայն այն այդպես էլ չկայացավ։ Ռոման Մուշեղյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ ֆիլմն այդպես էլ էկրան չբարձարացավ։
«Մենք ավարտել ենք հիմնական նկարահանումները, սակայն կան որոշ տեսարաններ, որոնք պետք է նկարենք այս ամռանը»,- ասաց նա ու հավելեց, որ նկարահանումներն իրականացվելու են Երևանում և Ծաղկաձորում։
«Վերջին տարիներին ես հիմնականում աշխատում եմ ռուսական շուկայի հետ, սա ևս ռուսական «Berg sound» ընկերության նախագիծն է՝ նախատեսված հայաստանյան լսարանի համար։ Շատ էկզոտիկ ֆիլմ է։ Հայկական առաջին արկածային ռոմանտիկ ֆիլմն է և հանդիսատեսին շատ հեաքրքիր անակնկալներ են սպասվում։ Աբորիգեններով, էկզոտիկայով հարուստ բավականին լարված ու դիմամիկ ֆիլմ է»,- նշեց ռեժիսորը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում