▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Անատի Սաքանյանն իր ինստագրամի նոր էջում այլևս չի հրապարակում ամուսնու լուսանկարները

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Անատի Սաքանյանը օրեր առաջ է Մոսկվայից վերդարձել Երևան. այցի նպատակը ծնողներին տեսակցելն է:

«Մենակ եմ եկել, քանի որ ամուսինս իր գործերն ունի և ամեն անգամ երբ ծնողներին կարոտում եմ գալիս եմ»,- կայքի հետ զրույցում նշել է Անատին, ով իր գործնական նոր առաջարկների մասին որոշել է խոսել մի քանի ամիսց, փոխարենն ասել է, որ կոտրել են իր ինստագրամի էջը և դա է պատճառը, որ իր երկրպագուների տեսադաշտից կորել է:

«Հիմա նոր էջ ունեմ, որը բացել եմ իմ երկրպագուների համար, որպեսզի կարողանան կրկին ինձ հետևել, ինչպես նաև իմ գործնական առաջարկների, քանի որ դրանից շատերը հենց ինստագրամով էի ստանում»,- պարզաբանել է դերասանուհին:

Նախորդ ինստագրամի էջում դերասանուհին բավականին հաճախ էր լուսանկարներ տեղադրում և իր ամուսնու հետ: Նոր էջում այդ լուսանկարներն այլևս չկան, սա շատերին խոսելու առիթ է տալիս, որ գուցե՞ զգույգն ամսնալուծվել է.

«Երբ հրապարակում էի իմ և ամուսնուս լուսանկարները տարբեր ինստագրամյան էջեր վերցնում և տեղարդում էին իրենց մոտ և շատ տարբեր մեկնաբանությունների էին գրում, ինչը ինձ դուր չէր գալիս: Կարծում եմ՝ պետք չէ իմ անձնականը իմ գործնականի հետ խառնել, մարդիկ ինչքան քիչ բան իմանան, տեսնեն այնքան իմ անձնական կյանքն ավելի լավ կդասավորվի: Նոր էջումս իհարկե կլինեն իմ և ամուսնուս լուսանկարները, բայց ոչ այն ժամանակվա նման երբ մեր անձնական կյանքը դարձել էր բոլորի քննարկման թեման: Շատ մարդիկ իրենց կյանքը թողած ապրում էին իմ ամուսնու նասկիների, վերնաշապիկների բրենդով: Հարցնում էին, որտեղից եք գնել: Դրանցից խուսափելու համար շատ քիչ կտեղադրեմ ամուսնուս լուսանկարները»,- նշել է դերասանուհին:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее