Դիտեք նաև՝
Վստահ եմ՝ տեսել եք «Աջ, թե ձախ» հաղորդումն ու որոշակի պատկերացում ունեք հաղորդաշարի որակի մասին։ Հիմա ուզում եմ՝ պատկերացնեք, թե ինչպիսին կլինեն նրանց «վատը» համարվող հաղորդումները, որոնք եթեր դուրս չեն եկել։
Պարզվում է՝ Սյուզիից առաջ հաղորդավարուհին եղել է Անատի Սաքանյանը, ով էլ, ինչպես կհամոզվեք ինքներդ, հենց հանդիսանում է այն պատճառը, որ հաղորդումը եթեր դուրս չի եկել։ Չեմ ուզում անդրադառնալ Անատիի դերասանական տաղանդին, ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը, ու ամենամեղմ ձևակերպմամբ կասեմ, որ նրա հատվածներն ուղղակի ձանձրալի էին։ Չտրամադրող, անհետաքրքիր ձայնով քնեցնում է հեռուստադիտողին ու վերջում էլ ասում. «Բաթումիից տպավորություններն այնքա՜ն շատ էին». կներեք, բայց մենք չտեսանք այդ տպավորությունները։
Բաթումին, իհարկե, ամենացանկալի ճանապարհորդական նպատակակետերից չէ հայերիս համար, ինչը գուցե և պատճառն էր Անատիի անկումային տրամադրության, բայց, մեղմ ասած, անհարգալից էր բազմադարյան պատմություն ունեցող քաղաքում ամենաշատն ուրախանալը հոսթելի համարի մահճակալից։
Տրամաբանական է, որ հաղորդման կազմակերպիչներին պետք է դուր չգար այդ հաղորդումը, և պետք էր նրան շտապ փոխարինող գտնել։ Թեկնածուներից մեկը Դիանա Մալենկոն էր, ով մերժել էր հաղորդմանը նկարահանվելու հրավերը։ Ի վերջո, ընտրությունը կանգնել էր Սյուզիի վրա։ Անատին շատ վրդովված էր, որ իր ջանքերն, ինչպես հարկն է, չեն գնահատվել, և ավելի վրդովված էր, որ անգամ չէր վարձատրվել դրանց համար:) Նա չէր դադարում ամեն տեղ հայտարարել, որ իրեն «քցել են»։