▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Ադամը չուներ Այֆոն

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը այսօր կառավարության նիստից հետո  անդրադառնալով նախարարությունների օպտիմալացման եւ ծախսերի կրճատմանը՝ ասաց. «Շատ միամիտ կլիներ, եթե առաջինն այդ մասին ես ձեզ հայտնեի, ես կառավարությանն եմ հայտնում»: Լրագրողները խնդրեցին, որ իրենց հետ էլ կիսվի, ինչին Պավել Սաֆարյանը արձագանքեց. «Բայց դա կարող է ես չուզենամ ձեզ ասել, ինչի՞ եք ըտենց ոգևորված հարցնում, թե ես ինչ եմ ասում կառավարությանը: Անհույս վիճակում ձեզ ընենց տխուր եմ պատկերացնում, այսինքն՝ եթե ձեզ չպատասխանեմ, դուք ձեր հույսը կկորցնե՞ք»:

Դիտարկմանը, թե փաստորեն, այն փոխնախարարները, որոնք կրճատվեցին, չեն ազդում աշխատանքի վրա, ապա ինչու մինչեւ այսօր չէին հեռացվում աշխատանքից, Սաֆարյանը պատասխանեց. «Դուք փիլիսոփայության ոլորտ եք մտնում, այսինքն՝ ցանկացած զարգացում կարող ես մերժես, ասես ինչի՞ առաջ չի եղել, ասես, օրինակ՝ ինչի՞ Ադամը առաջ չի ունեցել Այֆոն, որ զանգեր: Ինչ -որ ժամանակ պիտի սկսվեր, չէ՞»:

a1plus.am-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее