▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառը. ԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ 

Նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը` անհետաձգելի ցուցումներով։ 

Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։

Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։ 

Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` չի հաջողվել Արթուր Սարգսյանի կյանքը փրկել։

ՀՀ ԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее