▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալից Անի Գալստյանի հեռանալու պատճառը

Life.panorama.am-ը գրում է. «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի դերակատարներից Անի Գալստյանի մարմնավորած հերոսուհու կերպարային գիծը սերիաներ առաջ ըստ սցենարի ընդհատվեց: Նման դեպքերում անմիջապես կարծիքներ են առաջանում, որ դերասանուհին տվյալ հեռուստասերիալից դուրս է եկել ոչ թե նախապես գրված սցենարի արդյունքում, այլ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների, գուցե նաեւ կոնֆլիկտի պատճառով:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի հետ, քանի որ Անի Գալստյանը այս պահին չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ.

«Անձամբ ես Անի Գալստյանի հետ ոչ մի խնդիր կամ կոնֆլիկտ չունեմ, նա ինձ համար հրաշալի դերասանուհի է եւ ես հետագայում էլ իր հետ կաշխատեմ, բայց այս պահին ստեղծվեց իրավիճակ, որի պատճառով մեր հետագա համագործակցությունը չի ստացվում: Այլ մանրամասներ, ներողություն եմ խնդրում, բայց հայտնել չեմ կարող:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее