Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին, Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը: Ըստ տեղեկությունների՝ մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։
Sputnikarmenia-ի տեղեկություններով` կամրջից դստեր հետ նետված երիտասարդ կինն ամուսնալուծված էր, միայնակ էր հոգում իր և դստեր հոգսը և չէր կարողանում պահել աղջկան։


