BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների ամառային հանգստի մասին նյութերը: Այս անգամ խոսեցինք երգչուհի Արփինե Բեկջանյանի հետ, ով վերջերս է վերադարձել Շվեցարիայից. նա համատեղում էր հանգիստն աշխատանքի հետ:
«Եթե հանգիստ, ապա միանշանակ ծովափնյա, բայց ուղղությունը կախված է նաև ֆինանսի չափից: Նախընտրելի վայրեր շատ ունեմ, մնում է՝ հնարավորություններն էլ նախընտրելի լինեն»:
Երգչուհին ակտիվ հանգստի սիրահար է և նախընտրում է հանգիստն անցկացնել ընտանիքի հետ. «Ուրախ է անցնում, երբ մեր ընտանիքին միանում են մեր ընկերներն իրենց ընտանիքներով»:
Արփինեն առաջինը ճամպրուկում տեղավորում է լողազգեստը և հարմարավետ կոշիկները՝ երկար քայլելու համար. «Սիրում եմ այնպիսի հանգիստ անցկացնել, որի ընթացքում կարելի է ինչ-որ հետաքրքիր բաներ բացահայտել: Օրինակ՝ Շվեյցարիան տպավորեց իր առանձնահատուկ մաքրությամբ, բնությամբ, կենդանական աշխարհով: Ես նման բան դեռ չէի տեսել և չափազանց հիացած եմ»:
Շվեյցարիա Արփինեն մեկնել էր ընկերների հետ և համատեղում էր աշխատանքը հանգստի հետ. «Ի դեպ, հրաշալի մարդիկ էին մեզ հրավիրել այդ հեքիաթային երկիր: Շատ մեծ բավականություն ստացանք: Շնորհակալ եմ պարոն Պերճին և տիկին Սիլվային: Հիմա ընտանիքով հանգիստ ենք փորձում պլանավորել, ուզում ենք գնալ ծով»:
Արփինեն էլ է այն մարդկանցից է, ով չի կարողանում հանգստի համար գումար խնայել և բավարարվում նրանով, ինչ այդ պահին ունի. «Ես անխնա ծախսող եմ, ցավոք, ու ապրում եմ ներկա օրով»: