Մոսկվայում իր ձեռնարկության գրասենյակի մոտ սպանված հայտնաբերված շինարարական ընկերության տնօրեն Վաչիկ Աբգարյանի խորհրդավոր մահն իրավապահ մարմինները սկզբում գնահատել են որպես պատվիրված սպանություն: Այս մասին վկայում էր այն փաստը, որ փամփուշտը հայտնվել է գործարարի հենց սրտում: Այնուամենայնիվ, քննությունը պարզել է, որ գործարարն ինքնասպանություն է արել: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Գործարարի մոտ միայն ատրճանակ է ընկած եղել, և առաջինը նրան որդին է տեսել: Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, դեռ հայտնի չէ, սակայն գործարարի մտերիմները հայտնել են, որ նա վերջին շրջանում ինքնամփոփ էր:
Հիշեցնենք, որ գնդակը դիպել է 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանի սրտին: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:Վաչիկ Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը:


