«Հացազգիներից կամ կանաչ խոտերի ծաղկափոշիներից ալերգիաները առաջին տեղն են գրավում: Իսկ, թե ի՞նչն է ալերգիկ ռեակցիայի հիմք հանդիսանում, ինչո՞ւ առաջ նման բան չկար, հիմա կա, հստակ տեսություն դրա մասին չկա»,-ասում է ալերգոլոգ Սևան Իրիցյանը:
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) մասնագետ Արման Հովհաննիսյանն էլ պնդում է՝ պետք է դիմել բժշկի, եթե կան հետևյալ գանգատները՝ քթի փակվածություն, քթահոսություն, փռշտոց, քթի քոր:
«Թվարկված ախտանիշներից թեկուզ երեքի առկայությունն արդեն հուշում է, որ գործ ունենք ալերգիայի հետ: Ալերգիաները լինում են սեզոնային և մշտական: Հիմնականում գարուն-աշուն ժամանակահատվածն է, երբ ծաղկափոշին է շատ: Իսկ մշտական ալերգիաների դեպքում հիմք կարող է հանդիսանալ կենցաղային փոշին, կենդանիների հետ շփումը»,-նշեց Արման Հովհաննիսյանը:


