▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի համար էր դադար պետք Նարեկ Պետրոսյանին

 

Life.panorama.am-ը  գրում է.

Կայքը զրուցել է ռեփեր Նարեկ Պետրոսյանի, նույն ինքը՝ Մեծ Հայքի Նարեկի հետ, ով վերջին ամիսներին սկսել է ակտիվորեն աշխատել ու մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ ներկայացնել իր երկրպագուների դատին:

«Կար ժամանակ, երբ դադարն ինձ էր պետք գործերս կարգավորելու, «PlayBack» ստուդիաս տեղափոխելու համար, սակայն վերջին ամիսներին սկսեցի ոչ թե ակտիվ աշխատել, այլ վերադառնալ իմ բնականոն աշխատելաոճին»,- նշեց Նարեկն ու շարունակեց.

«Ապրիլյան դեպքերից հետո թողարկեցի «Բռունցքով» երգը, ապա նկարահանեցինք «Քեֆ արա» տեսահոլովակը, որից հետ էլ եղան Գեւորգ Մարտիրոսյանի ու Աստղիկ Սաֆարյանի հետ համագործակցությունները: Առջեւում էլ նախատեսվում են մի շարք համագործակցություններ, ի դեպ՝ աշխատանքային ձեւաչափս որոշ իմաստով ընդլայնել եմ եւ բացի որպես ռեփեր ներկայանալուց, աշխատում են նաեւ որպես պրոդյուսեր: Այս իմաստով ունեմ մի քանի երաժշտական նախագծեր, որոնք միայն ռեփ ժանրում չեն, ավելին՝ օրինակ «Գողթ» հայկական էթնո ֆոլկ ժանրի խմբի հետ աշխատում ենք ռեփից բավականին հեռու միջավայրում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее