▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ արդյունքում է հերոսուհին սպանության մեղադրանքով կանգնել դատարանի առջև

Aysor.am-ը գրում է, որ «Բախտաբեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի անհասկանալի ավարտն ու երկրորդ եթերաշրջանի՝ շատերի համար անհեթեթ ֆորմատը բազում խոսակցությունների և քննարկումների առիթ է դարձել: Սերիալով հետաքրքրված հեռուստադիտողի համար գեղարվեստական ֆիլմով սերիալը եզրափակելու տարբերակը այնքան էլ ընդունելի չէ, հատկապես, որ ֆիլմը լինելու է մեծ էկրաններին:

«Մեր ծրագրավորմամբ՝ նախատեսում ենք երկրորդ եթերաշրջանը վերսկսել, պարզապես ժամանակի հստակեցման խնդիր ունենք: Աշխատանքային խումբը մի քիչ գերհոգնած է: Ֆիլմից հետո մի փոքր կհանգստանանք, այնուհետև ստեղծագործական խմբով երկրորդ եթերաշրջանի ընթացքը կքննարկենք: Հավանաբար, հոկտեմբերի վերջին կվերսկսենք աշխատանքները»,-մեկնաբանել է ֆիլմի  պրոդյուսեր Էդգար Ավագյանը:

«Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 1-ին կամ 3-ին: Այն հարցին, թե ի՞նչ պատմություն է ներկայացվելու գեղարվեստական ֆիլմում և արդյոք այն լինելու է տրամաբանական շարունակությունը, մեր զրուցակիցը Էդգար Ավագյանը պատասխանել է.

«Գործողությունները ծավալվելու են մեկ տարվա կտրվածքով: Վերջին սերիայի վերջին կադրը՝ 5 րոպե, արդեն իսկ ֆիլմից էր վերցված: Եթե հեռուստադիտողը կհիշի, սերիալում նշվեց «1 տարի անց» և նոր եղավ ֆիլմից կադրը: Այս ֆիլմում ներկայացվելու է հենց այդ մեկ տարվա պատմությունը, և պարզ կդառնա, թե ինչի արդյունքում է մեր հերոսուհին կանգնել դատարանի առջև՝ գլխավոր հերոս Դավիթի սպանության մեղադրանքով: Նաև, սերիալում շատ է խոսվել Մարիամի երեխայի մասին, որը պետք է լույս աշխարհ գար… Այս բոլոր գաղտնիքները կգաղտնազերծվեն գեղարվեստական ֆիլմում»:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее