▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ զավեշտալի իրավիճակներում է հայտնվել Գարիկը, երբ ներկել էր մազերը

Blognews.am-ը գրում է.

Երբ հանրությունն առաջին անգամ տեսավ Գարիկին «Սիրո գործակից» ֆիլմի նկարահանումների ժամանակ, բոլորին մի հարց էր հետաքրքրում՝ Գարիկն իսկապե՞ս ներկել է մազերը։ Այո, դերասանն իրոք ներկել էր մազերը, երկարացրել ու գանգրացրել դրանք՝ ֆիլմում ավելի ամբողջական կերպար ստանալու համար և մեկուկես ամիս ամենօրյա փորձությունների մեջ է եղել։ Գարիկին նույնիսկ քնելու համար հատուկ դիրք է «հրահանգված» եղել, որպեսզի մազերը չփչանան:) 


-Գարիկ, Ձեր կերպարի արտաքինը ֆիլմի հիմնական թիրախներից մեկն էր։ Ինչպե՞ս ծնվեց այս կերպարը, միանգամի՞ց համաձայնեցիք այդ  փոփոխությանը։

-Երկար ժամանակ էկրաններին չէի, այս ընթացքում եղել եմ կարմիր՝ հայերեն ասած, «ռիժիյ» մազերով ու պեպեններով և առանց մի ատամի։

Սկզբում գիտեի կերպարի բնավորությունը, ոչ թե տեսքը, որովհետև տեսքը որոշվեց վերջում։ Ինձ հարցրեցին՝ ինչպես եմ պատկերացնում կերպարը, ես կերպար կերտելուց առաջ միշտ մտաբերում եմ նմանատիպ մարդկանց, իրավիճակներ։ Երևի սովետական ֆիլմերից է մեջս մնացել ասոցացիան, որ իրենից անկախ պատմությունների մեջ ընկնող, անզգույշ ու միամիտ կերպարները լինում են գանգուր, փափուկ մազերով՝ «ռիժիյ» ու պեպենոտ։ Երբ ասացի, որ միշտ մտածել եմ էսպիսի կերպար խաղալ, ռեժիսորներն անմիջապես նկարեցին ինձ, ֆոտոշոփով ստացանք կերպարս, որը շատ ծիծաղելի էր։ Բոլորը հավանեցին ու միանգամից ինձ ուղարկեցին մասնագետների մոտ։ Անկեղծ ասած, չգիտեի մազ ներկելն ու գանգրացնելն ինչ բարդ պրոցես է, եթե իմանայի, հնարավոր է` երազանքս մեջս պահեի:)


-Ասում են՝ այդ փուլում Ձեզ միշտ գլխարկով էին տեսնում։ Հե՞շտ կոծկեցիք Ձեր նոր տեսքը։

-Այդ ընթացքում գլխարկով էի ման գալիս, փորձում էի ինչ-որ կերպ թաքցնել մազերս, գոնե՝ տանից մեքենա ճանապարհին, բայց դա շատ բարդ էր, մազերս մի քիչ երևում էին, անգամ եթե չերևային, ամռանը ձմեռային գլխարկով մարդիկ ուշադրություն են գրավում:) Հարմարվել էի այդ կերպարին, նույնիսկ այնքան, որ ինձ համար դեպրեսիան սկսվեց, երբ ինձ վերադարձրին սովորական կերպարիս։) Մեր անձնակազմն ինձ երկու ամիս տեսել էր այդ գույնի մազերով ու մինչև վերջերս էլ չէին տեսել, մեկ շաբաթ առաջ տեսան, իրոք չճանաչեցին։

Վերջին նկարահանումն ավարտեցինք առավոտյան 5-ին ու անմիջապես ներկեցինք մազերս, որպեսզի քնեմ, արթնանամ սև մազերով, ու ինձ թվա, որ դա երազ էր։)

Առավել մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее